Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամեն ինչ կանի՝ ակումբին օգնելու համար։
«Շատ ուրախ եմ միանալ նման մեծ ակումբի։ Կներդնեմ առավելագույնը և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին հասնելու մեր նպատակներին»,-գրել է նա։
Նա երկամյա պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ:
2019-ից Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմա» ակումբում, որի կազմում մասնակցել է 115 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/2022 խաղաշրջանում «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Conference League-ի առաջին մրցաշարի հաղթող։