2 հուլիսի 2022 - 15:30 AMT
Քաղաքապետ․ Հետխորհրդային շրջանում առաջին անգամ տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված է կառուցվել

Հետխորհրդային շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշել է, որ համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1.1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։

«Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022-ի հուլիսի 25-ին»,-ասվում է գրառման մեջ։