4 հուլիսի 2022 - 11:04 AMT
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երկրորդն է երիտասարդական ԵԱ թիմային հաշվարկում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երկրորդն է Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմային հաշվարկում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Պատմական արդյունք»,-ասվում է գրառման մեջ։

Ազատ ոճի ըմբիշ Լյովա Գևորգյանը 125 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճելվրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ գոտեմարտում։

Ավելի վաղ ՀՀ-ն ներկայացնող Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել էր պատվո հարթակից, որից հետո՝ որակազրկվել։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք էր ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել էր, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն: