5 հուլիսի 2022 - 13:09 AMT
Երկրաշարժ՝ Աշոցքից 11 կմ դեպի արևելք

Հուլիսի 5-ին՝ տեղական ժամանակով 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին՝ ժամը 20:33-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում` Աշոցք գյուղից 11 կմ դեպի արևելք, օջախի 10 կմ խորությամբ,:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով։