Հուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Այցը տեղի կունենա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև, հայտնում է ԱԽ գրասենյակը։