15 հուլիսի 2022 - 13:51 AMT
ԱՄՆ-ում Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին վերադարձնելու կոչով լրացում են ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած թիվ 611 փոփոխությունը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց:

Թիվ 611 փոփոխությունը (նախկինում՝698) ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը, գրում է «Ամերիկայի ձայնը» ամերիկահայ կազմակերպությունների վրա հղումով։

Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել է ավելի քան 25 կոնգրեսական: Թիվ 611 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 5-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված մի շարք հայամետ լրացումներ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին, ինչպես նաև փոփոխությունը, որով պետք է Կոնգրեսին ներկայացվեն Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները։