21 հուլիսի 2022 - 12:09 AMT
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է թիմի կազմը․

55 կգ` Ռուդիկ Մկրտչյան

60 կգ` Գևորգ Ղարիբյան

63 կգ` Հրաչյա Պողոսյան

67 կգ` Սլավիկ Գալստյան

72 կգ` Շանթ Խաչատրյան

82 կգ` Կարապետ Չալյան

87 կգ` Գևորգ Թադևոսյան

97 կգ` Արթուր Ալեքսանյան

130 կգ` Դավիթ Օվասապյան: ‌