25 հուլիսի 2022 - 12:12 AMT
ՀՀ-ում 1 մլն-ից ավելի մարդ է ամբողջական պատվաստվել Covid-19-ի դեմ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Ամբողջապես պատվաստվածների թիվը 1,017,950 է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2,225,916 պատվաստում, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1,141,151 է։

Շարունակվում են նաև բուստեր դեղաչափով պատվաստումները` 62,007 անձ խթանիչ դեղաչափ է ստացել։