26 հուլիսի 2022 - 18:36 AMT
Արցախի Մարտունին և Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ

Արցախի Մարտունին և ԱՄՆ Գլենդեյլը քույր քաղաքներ կարող են դառնալ։ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը համապատասխան բանաձև է ներկայացրել քաղաքային խորհուրդ՝ քույր քաղաքների կագավիճակ հաստատելու վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։

Քասախյանը հուսով է, որ մինչև հոկտեմբեր առաջարկը կհաստատվի։

«Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է Քասախյանը:

Նա շեշտել է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը հատուկ նշանակութիւն ունի՝ հաշվի առնելով նաև, թե ինչերի միջով է անցել և դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչութիւնը:

Ըստ Քասախյանի, քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաև գործնական քայլեր: ‌