29 հուլիսի 2022 - 10:45 AMT
Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։

«Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրևույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։