30 հուլիսի 2022 - 16:44 AMT
Պատգամավոր․ Օնլայն տաքսիները դարձել են խնդիր՝ դիմել եմ ՄՊՀ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար, և տեղեկացրել է, որ այդ հարևցով դիմել է ՄՊՀ։

«Ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:

Երեկ պաշտոնական գրությամբ դիմեցի ՄՊՀ ՝ ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել եմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ»,-ասվում է գրառման մեջ։ ‌