Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Եփրեմյանը և Արման Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում, տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ռազմիկ Եփրեմյանը հանդես է գալիս 71 կգ քաշային կարգում, իսկ Արման Հարությունյանը՝ 45 կգ քաշային կարգում։
Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը ոսկե մեդալի է արժանացել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։