10 ապրիլի 2009 - 15:05 AMT
Գեւորիկ Պողոսյանն ու Արամ Անդրիկյանն անհաջող են ելույթ ունեցել Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Մինչեւ 85 կգ քաշային կարգը ներկայացնող հայ ծանրամարտիկներ Գեւորիկ Պողոսյանն ու Արամ Անդրիկյանը, Եվրոպայի առաջնությունում անհաջող են ելույթ ունեցել: Պողոսյանը զբաղեցրել է 9-րդ տեղը` երկամարտի արդյունքում բարձրացրել է 358 կգ (պոկում-164, հրում -194), իսկ Անդրիկյանը` 353 կգ (պոկում-160, հրում-193)` զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս ծանրամարտիկ Ալեքսեյ Յուֆկինը, որը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 369 կգ: Արծաթե մեդալի, արժանացել է ադրբեջանցի ծանրորդ Ինտիգամ Զաիրովը (368 կգ) իսկ բրոնզին արժանացել է Բելառուսի ներկայացուցիչ Միկոլայու Նովկովուն(367 կգ):

Բուխարեստում (Ռումինիա) ապրիլի 4-12-ն ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կողմից դեռ ելույթ պիտի ունենա եւս երեք ներկայացուցիչ` ծանրորդուհի Ռիփսիմե Խուրշուդյանը (ք/կ 85 կգ) եւ ծանրամարտիկներ Արթուր Բաբայանն (ք/կ 105 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանը (ք/կ +105 կգ):