1 օգոստոսի 2022 - 18:49 AMT
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է մոտ 650 մեքենա աղբ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է մոտ 650 մեքենա աղբ:

Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը:

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Տարեկան ծրագրով na7 հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են: ‌