2 օգոստոսի 2022 - 10:23 AMT
Արցախում զինծառայող է վիրավորվել․ Վիճակը բավարար է

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

‌Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: