10 ապրիլի 2009 - 18:01 AMT
Երեւանի Հովհ. Թումանյանի անվ. զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը
Ապրիլի 11-ին ժամը 12.00-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը, որն ուղղված է Աջափնյակ համայնքի բնակչությանը այգու զարգացման եւ վերականգնման գործին ներգրավելուն: Միջոցառման ընթացքում այգու այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Զատկի զանազան խաղերի հետ: Ծրագրվում է նաեւ բացիկների անկյուն, որի միջոցով կփոխանցեն Զատիկի տոնի խորհուրդը, կավե խաղալիքների պատրաստում, Հավկթախաղ, Թեփախաղ, հյուրասիրություն, երաժշտություն, հաճելի ժամանց:

Միջոցառման կազմակերպիչը «ԷՅՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունն է, որի խնամակալության տակ էլ գտնվում է Թումանյանի անվան զբոսայգին` Աջափնյակ համայնքի տարածքում: Միջոցառման նպատակն է` համայնքի բնակիչներին ուղղել զբոսայգու վերականգնման եւ զարգացման հարցերին: Միջոցառմանը հրավիրված են Աջափնյակ համայնքի բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մանկապարտեզների սաներ եւ այլ հյուրեր: