10 ապրիլի 2009 - 19:04 AMT
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն ավանդաբար բարեկամական են
Վրաստանը հարեւան երկիր է, որի հետ Հայաստանն ավանդաբար բարեկամական հարաբերություններ է պահպանում: Այդ մասին իր պաշտոնին անցնելու միամյակի կապակցությամբ Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե վրացական կողմը ցանկանում է դառնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այդ քայլը: Եթե ցանկանում են` խնդրեմ, միգուցե այդպիսով հաջողվի լուծել երկու երկրների միջեւ առկա որոշ խնդիրներ»,- ասել է Սարգսյանը:
Անցյալ շաբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, որ Վրաստանն ու Հայաստանը մոտ ժամանակներս ռազմավարական հարաբերություններ կձեւակերպեն: