Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները խաղալու են Ադրբեջանի հետ։
Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել՝ 1:3 հաշվով պարտվելով Ուզբեկստանի թիմին։
Այժմ Հայաստանի հավաքականը 15 միավորով 3-րդ տեղում է, մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուզբեկստանի թիմը։