Երևանի համար 30 տրոլեյբուս կգնվի, որից 15-ի մրցույթն արդեն կայացել է։ Այդ մասին ասվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան 40 տարի շահագործվող տրոլեյբուսներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի:
Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է: