8 օգոստոսի 2022 - 16:48 AMT
Եռաբլուր տանող ճանապարհն այսուհետ լուսավոր կլինի. Նոր ցանց է կառուցվել

Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, մոտ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ 2022-ին ձեռք է բերելու մոտ 500 մլն դրամի լուսատու:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար: ‌