8 օգոստոսի 2022 - 19:00 AMT
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն։

Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով՝ Նիյաթ Աբասովին։

Մյուս պարտիաները ոչ ոքի են ավարտվել։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 6 անընդմեջ հաղթանակ էր տարել, ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ և պարտվել Ուզբեկստանին։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։ ‌