Հնդկաստանի Չեննայ քաղաքում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ 2.5։1.5 հաշվով հաղթանակ է տարել Իսպանիայի հավաքականի նկատմամբ և դարձել Օլիմպիադայի փոխչեմպիոն:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներն են՝ Գաբրել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, մարզիչը Արման Փաշիկյանն է։
Միակ հաղթանակը Իսպանիայի հետ խաղում տարել է Գաբրիել Սարգսյանը Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։ Մյուս շախմատիստները հանդիպումներն ավարտել են ոչ ոքի։
Օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ուզբեկստանը:
Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները վաստակել էին 19 միավոր և կիսում էին 1-ին և 2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը դարձավ 44-րդ Շախմատային օլիմպիադիայի փոխչեմպիոն՝ Հայաստան բերելով Օլիմպիական արծաթե մեդալը։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, 9-րդ տուրում կրել էր առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին, 10-րդ տուրում հաղթել էր Ադրբեջանին (3։1):