10 օգոստոսի 2022 - 10:59 AMT
Բայրամով․ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով ՀՀ-ն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաաստանը։

Նա հավելել է, որ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը, գրում է ադրբեջանական Trend-ը։

«Դա իրականցվելու է անկախ նրանից` ուզում է Հայատանը, թե ոչ։ Դա շանս է Հայաստանի համար՝ զերծ չմնալու տարածաշրջանային զարգացման ծրագրերից։ Որոշումն ինքը պետք է կայացնի։ Եթե Երևանը ճիշտ որոշում չկայացնի, ինքն իրեն կվնասի»,-ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, թե «Զանգեզուրի միջանցք» բացելը ՀՀ պարտավորություններից է, և որ «Հայաստանը դա բառացի ընդունում է, բայց ձգձգում է գործընթացը»։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։