10 օգոստոսի 2022 - 11:50 AMT
ՊԲ․ Շփման գծում էական խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ ‌