10 ապրիլի 2009 - 20:38 AMT
Հայաստանը հպարտ է Ռուսաստանի հետ գործընկերությամբ
«Հայաստանն ու Ռուսաստանը կապված են հազարավոր թելերով, ի դեմս Ռուսաստանի մենք ունենք հուսալի եւ հավատարիմ գործընկեր»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը հպարտ է իր գործընկերով: «Հայ-ռուսական փոխհարաբերությունները, երեւի, միակն են, որտեղ ժողովուրդն ու իշխանությունները գնահատականի հարցում միացյալ են»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը` ավելացնելով, որ երկու երկրները հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ պոտենցիալ ունեն: