11 օգոստոսի 2022 - 12:00 AMT
Միքայել Չոլակյանը՝ ծանրամարտի պատանեկան ԵԱ-ի ոսկե մեդալակիր

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Միքայել Չոլակյանը դարձել է ԵԱ-ի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ, տեղեկացնում է Armsport-ը։

Նա գերազանցել է թուրք մրցակիցներին, որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ։

‌Չոլակյանը հանդես է գալիս 49 կգ քաշային կարգում։