12 օգոստոսի 2022 - 17:17 AMT
Կանադայի ԱԳ նախարարը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ հանդիպմանը ԼՂ հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հարցեր է քննարկել

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցեր։

Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնադրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը, տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Ջոլին, խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ, օգոստոսի 11-ին է այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն։ Նա ծանոթացել է նաև հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։

Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։