13 օգոստոսի 2022 - 14:57 AMT
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը Արամ Թորոսյանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: ‌