Հայաստանում օգոստոսի 8-14-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 430,361-ի` ավելանալով 1713-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 6 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8643 դեպք կա։
Ապաքինվել է ևս 1704 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 417,865 է։ Փաստացի բուժվողների թիվը 2162 է։
Ընդհանուր առմամբ 3,172,116 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6829։