17 օգոստոսի 2022 - 14:07 AMT
Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկների մասին ահազանգեր են ստացվել

Գյումրու երկաթուղային կայարանի և «Շիրակ» օդանավակայանի տարածքներն այս պահին փակ են․ հնչել են ահազանգեր երկու ռազմավարական նշանակության կառույցներում պայթուցիկ սարքերի առկայության մասին։ Այդ մասին հայտնել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա նշեց, որ ահազանգը հնչել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Երկու վայրերում էլ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ընթերցեք նաև․ ԱԺ-ում և Գյումրիում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգողի ինքնությունը պարզվել է