«Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ոտքի կանգնենք, որ չկորցնենք... Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր, որ հանրահավաքը նվիրվում է Արցախի անկախության օրվան և լինելու է համահայկական։ Նույն օրը հանրահավաքներ են լինելու նաև Արցախում։