29 օգոստոսի 2022 - 14:14 AMT
ՀՀ-ն ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունն է

Ռուսաստանում ուսումնասիրել են, թե այս ամառ ռուսաստանցիներն ուր են մեկնել առավել հաճախ՝ ինչպես ինքնաթիռներով, այնպես էլ գնացքով և ավտոբուսներով։ Ուսումնասիրությունն իրականացարել են «ԱլֆաՍտրախովանիեն» և Ուղևորությունների և ճամփորդությունների ծառայությունների վերլուծական կենտրոնները։

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված ուղղությունն է։

Նշվում է, որ արտասահմանյան ավիամեկնումներն այս տարի կազմում են ընդամենը 11 տոկոս և հիմնականում դեպի մերձավոր արտերկիր՝ ամենից շատ ամրագրումներ են կատարվում դեպի Հայաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Տաջիկստան և Բելառուս։ Ռուսաստանցիները նաև մեկնում են Ստամբուլ և Անթալիա։

Երկաթուղային փոխադրումների տոմսեր են գնում հիմնականում դեպի Մինսկ, Բրեստ և Գագրա։ ‌