30 օգոստոսի 2022 - 12:20 AMT
Իրանում էլեկտրահաղորդման նոր գիծ է բացվել դեպի ՀՀ

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է բացվել` էներգետիկայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակում․ հայտնում է Irna գործակալությունը:

Հերիս-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց նոր գծով կարելի է 400 կիլովատ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։

Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման և Իրանի Արևելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերություններն ավելի քան 2000 նախագիծ են գործարկել Իրանում, որտեղ նշում են Կառավարության շաբաթը:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է: Այժմ 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ են։