5 սեպտեմբերի 2022 - 10:30 AMT
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում 2 ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: ‌