ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ Վլադիվոստոկ։ Սեպտեմբերի 7-ին նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների հետ կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այս տարի նստաշրջանի թեման է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»։
Փաշինյանից բացի համաժողովին մասնակցելու են Մյանմայի ժամանակավոր կառավարության վարչապետ, Պետական վարչական խորհրդի նախագահ Մին Աուն Հլայնը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն և Չինաստասնի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն։
Համաժողովում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։