Առաջինը Հայաստանում IDBank-ը թողարկում է Visa Platinum Business պրեմիում դասի քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Visa Platinum Business-ը լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով և ճկուն գործարքների և գրավիչ արտոնությունների․ հիմա մանրամասն կպատմենք, թե ինչու։
Վճարումների ճկունություն
Visa Platinum Business քարտով կարելի է վճարել ընկերության բոլոր ծախսերի դիմաց, օրինակ՝ կատարել գրասենյակի կոմունալ ծառայությունների, բջջային կապի և առցանց գնումների վճարումները, վճարել աշխատակիցների թռիչքների, գործուղումների, տոմսերի, վարձակալած մեքենաների կամ կացության, թիմի համար գնված դասընթացների դիմաց, ինչպես նաև գրասենյակային պիտույքների մատակարարման, բիզնես-ծառայությունների և շատ ու շատ այլ գնումների համար։ Այն լիարժեք կերպով փոխարինում է ցանկացած վճարային քարտ, և դեռ ավելին՝ թույլ է տալիս ստանալ արտոնյալ ծառայություններ ամբողջ ընկերության համար։
Չնախատեսված ծախսերի փոխհատուցում
Վճարային քարտը կարող է ծածկել նույնիսկ ընկերության աշխատակիցների տուրիստական ապահովագրությունը։ Այս ամենը հնարավոր կդառնա, եթե պարզապես ճանապարհորդության ամբողջ ծախսի առնվազն 50%-ը վճարվի հենց Visa Platinum Business պրեմիում դասի քարտով։ Արդյունքում կստանաք բուժօգնության ծախսերի փոխհատուցում մինչև $50,000-ի չափով, տարհանման և հայրենադարձման դեպքերի փոխհատուցում մինչև $500,000-ի չափով, դժբախտ դեպքերի փոխհատուցում մինչև $100,000-ի չափով, ինչպես նաև բեռի ու թռիչքի ուշացման, ատամնաբուժական օգնության, փաստաթղթերի կորստի և շատ այլ դեպքերի փոխհատուցում։
Արտոնյալ՝ ամբողջ աշխարհում
Visa Platinum Business պրեմիում քարտը պատվիրելու դեպքում, Դուք ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումից մինչև զեղչեր և քեշբեքեր առցանց ծառայությունների համար։
Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններում
Ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում և անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։
Առցանց, ճկուն և հարմարավետ
Ներբեռնելով IDBusiness Mobile հավելվածը, կմիանաք անվճար համակարգին, որով կարելի է ճկուն կառավարել հաշիվները, կատարել գործարքներ, ինչպես նաև օգտվել թվային հարթակի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։
Քարտի մասին մանրամասները կարելի է կարդալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք, իսկ Visa-ի տրամադրած արտոնյալ պայմաններին ծանոթանալու համար անցել հղումով։ Պատվիրե՛ք Visa Platinum Business քարտը՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։