Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ 2023 թվականի ազգային անվտանգության հատկացումների ակտում պահանջ է ներկայացրել` հայ գերիների անհապաղ վերադարձի համար։ Նա հույս է հայտնել, որ ընդունվելիք բանաձևը օրենք ուժ կստանա, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Կոնգրեսականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց հայ ռազմագերիներն ու պահվող անձինք դեռևս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանում։
Բացի այդ կոնգրեսականը պահանջում է ավելացնել Հայաստանին եվ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամենամյա ամերիկյան օգնությունը։
Այս լրացումներին իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայ դատի հանձնախումբը ջանքեր է գործադրում՝ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ աջակիցների թիվն ավելացնելու ուղղությամբ: