9 սեպտեմբերի 2022 - 12:05 AMT
ՀՀ ՊՆ․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Նշվում է նաև, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության տակ: ‌