13 ապրիլի 2009 - 19:13 AMT
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսին կրկին կժամանի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախատեսում է մայիսին կրկին այցելել Թուրքիա եւ քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցերը, հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հիմնախնդիրը:

Սպասվում է նաեւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի այցը Անկարա: Մայիսի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կուղեւորվի Վաշինգտոն, հայտնում է Hurriyet թերթը: