13 ապրիլի 2009 - 20:33 AMT
Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանի բացման դեմ
Այսօր հայ-թուրքական հնարավոր բացման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա, մի մոռացիր Ադրբեջանի մասին» կարգախոսը եւ պարզել էին «Ադրբեջան-Թուրքիա» եւ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» պաստառները: Այնուհետեւ ընթերցվել է պիկետի մասնակիցների հայտարարությունը: Հայտարարության մեջ բողոք է հայտնվում հայ-թուրքական սահմանի բացման դեմ: Փաստաթղթում հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված թուրքական իշխանությունների քայլերը գնահատվում են որպես թրքական աշխարհի շահերի դավաճանություն, հաղորդում է ԱՊԱ-ն: