21 սեպտեմբերի 2022 - 14:42 AMT
ԿԲ․ ՀՀ բանկերը «Միր» քարտերի սպասարկման մասով ինքնուրույն որոշում կկայացնեն

Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն։

«ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։

Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցմանը, գրում է Aysor.am-ը:

Ըստ որոշ ԶԼՄ-ների, «Միր» վճարային քարտերի սպասարկումը հանրապետությունում դադարեցվել է, մասնավորապես, քարտատերերը չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։ ‌