23 սեպտեմբերի 2022 - 14:57 AMT
ԼՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Խաժակյանը կգլխավորի ցուցակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու սպասվող ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ինքը՝ Խաժակյանը, գրում է «Փաստինֆոն»։

«Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասել է Խաժակյանը:

Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2023-ին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։