24 սեպտեմբերի 2022 - 15:32 AMT
Հասանովը հրամայել է բարձրացնել զինծառայողների զգոնությունը և կասեցնել «հայկական կողմի սադրանքները»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 24-ին ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի ԶՈւ Կենտրոնական հրամանատարական կենտրոնում՝ հրամայելով բարձրացնել անձնակազմի «զգոնությունը»։

Նա նաև հրամայել է զինծառայողներին պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կասեցնելու «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանք», գրում է Moscow.Baku.ru-ն։

Ադրբեջանի նմանատիպ հաղորդումները հայկական կողմի իրբ «սադրիչ գործողությունների» մասին սովորաբար նախորդում են ադրբեջանական զինուժի հարձակումներին՝ հող պատրաստելով դրանց համար։

Հասանովը նաև հանձնարարականներ է տվել ավարտելու ձմռան նախապատրաստման և բարձր լեռնային տեղանքում գտնվող ստորաբաժանումներին անհրաժեշտ պաշարների մատակարարման աշխատանքները։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև 3 վիրավորի մասին՝ «Ջերմուկի հատվածից Քարվաճառի ուղղությամբ հայկական ուժերի գնդակոծության հետևանքով»։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումներից մեկը դիմել էսադրանքի՝ փորձելով անցնելհայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայվածհայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդըհետ է շպրտվելելման դիրքեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմումկորուստներ չկան: