26 սեպտեմբերի 2022 - 11:37 AMT
Փաշինյանը՝ Ադրբեջանին տված հարցի մասին․ Ցավոք, դրական արձագանք չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-իր էջում, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթին, նշել է, որ Ադրբեջանից դրական արձագանք չկա։

«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե՝ այո, կարող ենք ձեռնամուխ լինել խաղաղա պայմանագրին։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,-ասվում է գրառման մեջ։

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ուենցած ելույթում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքները։ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի, սահմանզատման և մյուս բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս կապակցությամբ Փաշինյանը պաշտոնական և հրապարակային հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ է ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։