26 սեպտեմբերի 2022 - 12:54 AMT
Արցախում սեպտեմբերի 27-ին Լռության րոպե կհայտարարվի

Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվելու է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների, տեղեկացնում է Սեպտեմբերի 27-ի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։ 2020-ին այդ օրն Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա սկսեց շփման գծի ամբողջ երկայնքով։

‌ ‌