26 սեպտեմբերի 2022 - 13:48 AMT
Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Փաշինյանը վերջին անգամ Ֆրանսիայում էր 2022-ի մարտին, հանդիպել է Մակրոնի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել էին նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները: