26 սեպտեմբերի 2022 - 17:18 AMT
‌ՏՏ մասնագետների ավելի քան 30%-ը մեկնել է ՌԴ-ից կամ ծրագրում է մեկնել

ՏՏ մասնագետների 31%-ը մեկնել է ՌԴ-ից կամ ծրագրում է տեղափոխվել այլ երկիր առաջիկա 1 տարվա ընթացքում։ Այդ են վկայում Ventra ընկերության հարցման արդյունքները, որն անցկացվել է ՌԴ-ում սեպտեմբերի սկզբին։

Ընկերությունում նշել են, որ սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարվեց, մեկնողների քանակն աճել է։ Մեկնածների մի մասը կարող է վերադառնալ, եթե «ՏՏ մասնագետ» հասկացությունը ՌԴ ՊՆ կարգադրության մեջ ավելի լայնորեն մեկնաբանվի, գրում է Forbes.ru-ն։

2022-ին ՌԴ-ից մեկնել է ՏՏ մասնագետների մոտ 6%-ը, իսկ 25%-ը ռելոկացիա է պլանավորում առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Ըստ հարցման, ՏՏ մասնագետների ևս 6%-ը տեղափոխվել է ՌԴ այլ տարածաշրջաններ, իսկ 5%-ն արտերկիր էր մեկնել դեռևս 2022-ից առաջ։

ՏՏ մասնագետների մեծ մասը՝ 57%-ն ասել է, որ դեռևս չի տեղափոխվել։

Հարցմանը մասնակցել է ՏՏ ոլորտի ավելի քան 500 մասնագետ։