26 սեպտեմբերի 2022 - 18:36 AMT
ՀՀ կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Այդ մասին հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն Twitter-ի իր միկրոբլոգում։

Այցի շրջանակում նախատեսվում են Դենդիասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ ‌