26 սեպտեմբերի 2022 - 19:06 AMT
Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ին և 30-ին, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին, օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կհասնի +30-ի։ ‌