14 ապրիլի 2009 - 15:56 AMT
Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված են
Սահմանի բացումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մի շարք հարցերի, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հանգուցալուծման ընդամենը մի մասն է: Այդ մասին հայտարարել է թուրք պատգամավոր Յաշար Յակիշը: «Այս հարցը բանակցությունների սեղանին է 2007 թվականից: Գործընթացը սկսվել է Շվեյցարիայում: Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ, խնդիրը հայկական սփյուռքն է: Տպավորություն է առաջանում, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, սակայն դա այդպես չէ»,-ասել է Յակիշը, գրում է Today's Zaman-ը: